Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Նիկոլ Փաշինյան. «Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով

Նիկոլ Փաշինյան. «Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով
16.04.2018 | 22:22

«Փակիր փողոցը» ակցիան վաղը պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբներով` Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք պետք է բլոկադայի ենթարկենք Ազգային ժողովին մոտեցող բոլոր մուտքերը»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Բաղրամյան պողոտան փակված է իրենց ու ոստիկանների կողմից։«Ես ուզում եմ, որ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու, մեկը Բաղրամյան պողոտան է, մյուսը՝ Դեմիրճյան-Պռոշյան, Սարյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր»,-ասաց նա։ «Իմ քայլը» շարժման առաջնորդն ասաց, որ վաղը պետք է հայտարարել համահայաստանյան դասադուլ ու գործադուլ։ «Մեզ անհրաժեշտ է, որ վաղն ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոց, բոլորն՝ առանց բացառության»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա մարզերի բնակիչներին հորդորեց փակել միջպետական բոլոր ճանապարհհները, իսկ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, մեքենաներով գան Երևան։ «Ես կարծում եմ, որ փողոցների շրջափակումը պետք է սկսել այսօրվանից, գիշերը պետք է այդ պրոցեսը շարունակվի ու առավոտյան ալիքաձև զարգանա»,-նշեց Ն. Փաշինյանը:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ